«Մանչեսթեր Յունայթեդը» Մագուայրին կարող է զրկել ավագի թևկապից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է զրկվել թիմի ավագի թևկապից:
Sky Sports-ի տեղեկություններով՝ Հունաստանում Մագուայրի մասնակցությամբ միջադեպից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է հանդիպել ֆուտբոլիստի հետ և քննարկել նրան ավագի թևկապից զրկելու հարցը:
Դատարանի վճռով՝ Մագուայրը դատապարտվել է պայմանական ազատազրկման 21 ամիս 10 օր ժամկետով:
Նրան մեղադրանք էր ներկայացվել Հունաստանում ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, օրինական պահանջներին չենթարկվելու եւ կաշառելու փորձի համար։ Դատարանը թույլ էր տվել Մագուայրին մեկնել Հունաստանից։
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ արձակուրդում է, Անգլիայի առաջնությունում կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, երկրորդ տուրի խաղով «Քրիսթալ Փելասի» հետ։ Առաջին տուրի (սեպտեմբերի 12-14) «Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հետաձգվել է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում