Սեւամորթները կրկին ավերում են ու ջարդում
Չորեքշաբթի գիշերը Քենոշ քաղաքում (Վիսկոնսին նահանգ) անկարգությունները վերսկսվել են պարետային ժամը սկսվելուց հետո, հայտնում է CNN-ն։
Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ ոստիկանների կողմից 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքի վիրավորվելու պատճառով բողոքի խաղաղ ցույցերը կրկին վերաճել են անկարգությունների։ Ցուցարարներն անտեսում են ցրվելու կոչերը եւ փորձել են քանդել պատնեշը, որը տեղադրվել էր քաղաքում շրջանային դատարանի շենքի շուրջը։ Սաղավարտներով եւ զրահաբաճկոններով ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, դատարանի շենքի տանիքին տեղակայված պահնորդը պնեւմատիկ զենքից կրակում է հարձակվող ցուցարարների վրա։
Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը երեքշաբթի անկարգությունների պատճառով արտակարգ դրություն էր մտցրել, որոնք սկսվել էին ոստիկանների կողմից աֆրոամերիկացուն վիրավորվելուց հետո։ Էվերսը ենթակառուցվածքային եւ մշակութային օբյեկտները պաշտպանելու նպատակով կարգադրել էր Քենոշ քաղաքում Ազգային գվարդիայի աշխատակիցների թիվը կրկնակի մեծացնել՝ մինչեւ 250 մարդ։ Նույնանուն շրջանում պարետային ժամը երկարաձգված է եւս մեկ գիշերով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...