Ռուսաստանն ու Թուրքիան հնարավոր է համատեղ արտադրեն S-400 ՀՕՊ համակարգեր
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Անկարան և Մոսկվան կարող են համաձայնության գալ S-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են պայմանագիր կնքել S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ։
Սակայն պայմանագրի կետերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն։ Թուրքական կողմը նշում է, որ ի տարբերություն առաջին խմբաքանակի՝ երկրորդ խմբաքանակի պարագայում հնարավոր է տեխնոլոգիական տրանսֆերի միջոցով որոշ դետալներ արտադրվեն հենց Թուրքիայում։
Այսպիսով չի բացառվում, որ S-400 ՀՕՊ համակարգերը կարտադրվեն Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...