Տեղի է ունենալու մի նոր նախաձեռնություն, որն ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արեւմտյան ուղղվածության թեւը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, այսպես կոչված, սորոսական սեկտորից եկած գնահատականները։ Ի դեպ, սրան զուգահեռ, մեր տեղեկություններով, ծրագրեր են քննարկվում հակառուսական եւ հակաԵՏՄական նոր արշավներ կազմակերպելու համար:
Իսկ ՀՀ-ում նման տրամադրությունների կնքահայրերը հենց արեւմտյան ֆինանսավորում ունեցող մի քանի կառույցներն են, որոնք այս գործում էական ու գրեթե անկյունաքարային դերակատարություն ունեն, ավելին՝ հատուկ հանձնարարության համաձայն, այս կառույցներում ներառված եւ սատելիտ հանդիսացող ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն՝ ցանկացած հակառուսական ալիքի առաջացմանը զուգահեռ տեղեկատվական եւ հանրային դաշտում ողջ բողոքավոր հատվածում կազմակերպված կոնսոլիդացիան ապահովելու համար։
Թերթի տեղեկություններով, այս ֆոնին տեղի է ունենալու մի նոր նախաձեռնություն, որն, ըստ Արեւմուտքի, ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում նախատեսվում է, որ ԵՄ-ն եւ արեւմտյան հիմնադրամները կտրուկ կավելացնեն ՀՀ-ին տրվող դրամաշնորհները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ