ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է Մարությանին փոխելու պահը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին եւ Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։ Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։
Մի պատճառ էլ կա․ այս կարեւոր ոլորտներում ձախողումները շատ են վնասում իշխանությունների իմիջին, ուստի նոր մարդիկ՝ նոր ձախողումներ Երեւանում, կրթության ու առողջապահության ոլորտներում իշխանությունը չի մարսի։ Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է կոծկել սրանց թերությունները, ներշնչել, թե ամեն ինչ լավ է։ Հենց սա է դեր խաղացել, որ որոշել է «ձեռք չտալ» Հայկ Մարությանին։ Նա էլ, օգտվելով առիթից, խրոխտ տեքստ էր տարածել նախկինների ու «պատվեր կատարող» լրատվության մասին։
Իրականում՝ ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է քաղաքապետին փոխելու հարցը, եւ նա Նիկոլ Փաշինյանի «ամենաանհաջող կադրն» է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ