«Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են
Վանաձորի «Լոռիի» մասնակցությամբ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա 2 տուրերի հանդիպումները հետաձգվել են, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի կողմից օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկված գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 24-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» և 3-րդ տուրի՝ օգոստոսի 29-ին նախատեսված «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումները»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Լոռին» հայտարարություն էր տարածել այն մասին, որ թիմի 6 ֆուտբոլիստ և 2 մարզիչ վարակված է կորոնավիրուսով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում