Կիպրոսում արգելել են համբույրները, գրկախառնությունները, ձեռքսեղմումներն ու պարերը հարսանիքների ժամանակ
Կիպրոսում արգելել են համբույրները, գրկախառնությունները, ձեռքսեղմումներն ու պարերը հարսանիքների ժամանակ՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց, հայտարարել է առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սակայն խոսքը չի վերաբերում նորապսակների միջեւ համբույրներին, այլ միայն նրանց բարեկամների եւ ընկերների համբույրներին՝ որպես ողջույնի ձեւ։
Տոնակատարությունների ժամանակ ներկաների թիվը չպետք է գերազանցի 250 մարդը մեկ ժամում։ Օրինակ՝ եթե հրավիրվածների ընդհանուր թիվը կազմում է հազար մարդ, ապա տոնակատարությանը տրամադրած նվազագույն ժամանակը պետք է կազմի չորս ժամ։
Սեղանները պետք է տեղադրված լինեն այնպես, որ ապահովվի սոցիալական հեռավորությունը, իսկ հրավերքի ընթրիքին պետք է ներկա լինի առավելագույնը 350 մարդ։
Այդպիսի միջոցառումների ժամանակ պարեր նախատեսված չեն այլեւս ամենուր։ «Միջոցառուման ժամանակ չպետք է տեղ լինի պարելու համար, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նորապսակները եւ նրանց ծնողները պետք է պարտադիր ունենան հրավիրվածների ամբողջական ցանկը, որպեսզի հետագայում հնարավոր լինի հետեւել նրանց տեղաշարժին։
Բոլոր այդ միջոցառումները կտեւեն եւս հինգ ամիս՝ ի լրումն գործող հետկարանտինային սահմանափակումների համավարակի կապակցությամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...