Ռոնալդուն ամուսնության առաջարկությո՞ւն է արել ընկերուհուն
Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը, օրերս խորհրդավոր գրությամբ լուսանկար է հրապարակել՝ առաջացնելով երկրպագուների հետաքրքրությունը, գրում է Daily Mail-ը։
Շաբաթ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը, որն այս օրերին Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր հանգիստն է վայելում Ֆրանսիայի հարավում՝ Սեն Տրոպե նավահանգստային քաղաքում, հայտնի ֆուտբոլիստի հետ Instagram-ում սիրառատ լուսանկար է հրապարակել։
«Այո՜»,- լուսանկարին կից գրել է Ռոդրիգեսը, որում ֆուտբոլիստը փակում է ընկերուհու մատնեմատը։
Լողափին արված լուսանկարում 26-ամյա Ռոդրիգեսը կարմիր զգեստով և երեկոյան դիմահարդարմամբ է։
Լուսանկարի հրապարակումից հետո մի շարք երկրպագուներ շտապել են ենթադրել, որ ֆուտբոլիստը ամուսնության առաջարություն է արել Ռոդրիգեսին։
Նշենք, որ զույգը Սեն Տրոպե նավահանգստային քաղաքում է 10-ամյա Կրիշտիանու կրտսերի, 3-ամյա երկվորյակների՝ Եվայի և Մատեոյի, ինչպես նաև իրենց համատեղ դստեր՝ Ալանայի հետ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում