TikTok-ի սեփականատերերը դատի կտան ԱՄՆ վարչակազմին
TikTok հավելվածի սեփականատեր չինական Bytedance ընկերությունը հայտնել է, որ դատի կտա ԱՄՆ նախագահի վարչակազմին, գրում է CNN-ը։
«Օրենքի գերակայությունը, ընկերության և նրա օգտատերերի նկատմամբ արդարացի վերաբերմունքը ապահովելու համար մենք դատարանի միջոցով կպաշտպանենք մեր իրավունքներն ու շահերը»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունն անկեղծորեն փորձել է կապ հաստատել ամերիկյան վարչակազմի հետ և լուծումներ առաջարկել ԱՄՆ-ի կողմից արտահայտված մտավախությունների կապակցությամբ: Սակայն Վաշինգտոնն անտեսել է փաստերը և չի հետևել իրավական կարգերին՝ ընդհուպ մինչև փորձելով միջամտել առևտրային բանակցություններին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու գործադիր հրամանագրեր է ստորագրել, որոնք արգելում են ցանկացած գործարք իրականացնել TikTok հավելվածի սեփականատիրոջ՝ ByteDance ընկերության և Wechat սոցցանցի սեփականատիրոջ՝ Tencent ընկերության հետ: Երկու նախագծերն էլ մշակվել են չինական ընկերությունների կողմից։
Վաշինգտոնում կարծում են, որ հավելվածները «սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...