Որ տարիքից երեխաները պետք է դիմակ կրեն ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ 12 և բարձր տարիք ունեցող երեխաները չափահասների նման պետք է դիմակներ կրեն և կորոնավիրուսի դեմ պայքարին համակահամաճարակային անվտանգության կանոններին հետևելով օգնեն այնպես, ինչպես՝ չափահասները, հաղորդում է Reuters-ը:
Մասնավորապես, տարիքային այս խմբին պատկանող երեխաները դիմակներ պետք է կրեն եթե 1 մետր սոցիալական հեռավորություն հնարավոր չլինի ապահվել, ասված է ԱՀԿ-ի կայքում հրապարակված փաստաթղթում, որը կառույցը հեղինակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեկտեղ:
Պե՞տք է դիմակ կրեն 12-ից ցածր տարիք ունեցող երեխաները՝ կախված մի քանի հանգամանքից, այդ թվում՝ տվյալ վայրում վարակի փոխանցման հավանականությունից, երեխաների՝ դիմակ կրելու կարողություններից, դիմակների հասանելիությունից ու երեխաների կողմից հակահամաճարակային կանոններին հետևելուն մեծահասակների պատշաճ վերահսկողությունից կամ դրա բացակայությունից:
Մինչև 5 տարեկան երեխաները, հենց իրենց շահերից և առողջությունից ելնելով, դիմակ կրելու պարտադիր պահանջից ազատված կլինեն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...