Ջեյդոն Սանչո․ Եթե 2 անգամ արժանանամ «Ոսկե գնդակի», կհամարեմ, որ հասել եմ նպատակիս
Եթե երկու անգամ արժանանամ «Ոսկե գնդակի», կհամարեմ, որ հասել եմ նպատակիս, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։
«Ակնհայտ է, որ ամեն երեխա մտածում է «Ոսկե գնդակի» մասին։ Կան նաեւ այլ նպատակներ՝ աշխարհի առաջնություն, Չեմպիոնների լիգա, բայց «Ոսկե գնդակն» առանձնահատուկ է, քանի որ աշխարհում շատ են լավ ֆուտբոլիստները եւ պետք է ընտրեն հենց քեզ։ Դրա համար պետք է լինել լավագույններից լավագույնը։ Պետք է շարունակում եմ աշխատել եւ հասնել այդ նպատակին։
Մեկ «Ոսկե գնդակի» դեպքում, մարդիկ կարող են ասել, որ դա պատահականություն էր, իսկ երկու անգամ լավագույնի կոչմանն արժանանալուց հետո կասեն, որ նա իր գործն արեց»,- Ջեյդոն Սանչոյի խոսքը մեջբերում է soccerbible.com-ը։
Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։ Նրան գնելու մտադրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն անգլիական ակումբը 100 միլիոն եվրոյից ավելի չի ցանկանում վճարել։ «Բորուսիան» Սանչոյի տրանսֆերի համար պահանջում է 120 միլիոն եվրո։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում