Ճապոնիայում գրանցել են անհայտ երկնային մարմնի անկում
Անհայտ երկնային մարմնի անկում է գրանցվել Տոկիոյի մի շարք վայրերում եւ Կանտո շրջանի այլ պրեֆեկտուրաներում, հայտնում է «Իոմուրի» պարբերականը։
Ականատեսները լուսարձակող օբյեկտը նկատել են ուրբաթ, տեղական ժամանակով մոտ 22։30-ին։ Վառ լուսարձակող գունդը երկնակամարը հատել էր աջից ձախ եւ մարել երկնային մակերեւույթին։ Այս իրադարձությունը նկարահանել են բջջայիններով, ավտոմեքենաների տեսագրանցիցչներով, ճապոնական մայրաքաղաքի մասնավոր տներից, ինչպես նաեւ հարեւան Կանագավա պրեֆեկտուրայում եւ Յամանասի շրջանում։
Մասնագետները տեղի ունեցածի բացատրությունը չունեն։ Ըստ վարկածներից մեկի՝ դա կարող էր երկնաքարի հատված լինել։ Արդեն այդպես եղել էր հուլիսի 2-ին Տիբա պրեֆեկտուրայում։ Իսկ 2017 թվականի նոյեմբերին Ճապոնիայի երկնքով անցել էր «հրե գունդ», որը տեսանկարվել էր խցիկով։ Ազգային աստղադիտարանի հետազոտող Հիտոսի Յամաոկան կարծում է, որ սա աստերոիդի հատված է եղել, որն այրվել է Երկրի մթնոլորտում, տեղեկացնում է BBC հեռուստառադիոկայանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...