Դատարանը թույլ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագին մեկնել Հունաստանից
Հունաստանում տեղի է ունեցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրի գործով դատական նիստը։ Միկոնոսում անգլիացի տուրիստների եւ հույն ոստիկանների հետ վիճաբանությունից հետո Անգլիայի հավաքականի խաղացողը ձերբակալվել էր։
Նրան մեղադրանք է ներկայացվել ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, օրինական պահանջներին չենթարկվելու եւ կաշառելու փորձի համար։ Դատարանը թույլ է տվել Մագուայրին մեկնել Հունաստանից։ Օգոստոսի 25-ին տեղի ունենալիք դատական նիստում նրան կներկայացնի փաստաբանը, հաղորդում է BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ արձակուրդում է, Անգլիայի առաջնությունում կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, երկրորդ տուրի խաղով «Քրիսթալ Փելասի» հետ։ Առաջին տուրի (սեպտեմբերի 12-14) «Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հետաձգվել է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում