Կողոպտել են «Դոմ-2» ռեալիթի-շոուի զբոսանավը․ նախագիծը 30 միլիոն ռուբլու վնաս է կրել
«Դոմ-2» նախագծի կյանքում անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին։ Բացի այն, որ համավարակով պայմանավորված Սեյշելյան կղզիներում գտնվող բոլոր մասնակիցները փակված են, նոր շոուի նկարահանումները սառեցվել են, դեռ մի բան էլ կղզիների «բանտարկյալներին» կողոպտել են։ Ինչպես հաղորդում է StarHit.ru պարբերականը նախագիծը 30 միլիոն ռուբլու վնաս է կրել։
«Դոմ-2»-ի մասնակիցներից մեկի խոսքով՝ գողությունը կատարել են գործի գիտակներ, քանի որ դրա համար իդեալական պահ են ընտրել։ Զբոսանավը կանգնած էր տեխնիկական սպասարկման եւ մի օր դրա վրա, չգիտես ինչու, անվտանգության աշխատակիցներ չեն եղել։
«Արհեստավարժ եւ գործի գիտակ մեկը բացել է առաստաղները եւ տարել է բոլոր թանկարժեք տեսախցիկները, որոնցից յուրաքանչյուրն արժեր մոտ 700 հազար ռուբլի։ Դրանք մոտ 40-ն էին։ Գողացել են բոլոր տեխնիկան եւ համակարգիչները։ Վնասը գնահատվում է մոտ 30 միլիոն», - պատմել է մասնակիցը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...