Թույն կամ թույնի հետքեր Ալեքսեյ Նավալնու արյան եւ մեզի մեջ չեն հայտնաբերվել
Թույն կամ թույնի հետքեր Ալեքսեյ Նավալնու արյան եւ մեզի մեջ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Օմսկի թիվ 1 շտապ բուժօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ ԱՆատոլի Կալինիչենկոն, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ լրիվ ախտորոշումը գրեթե հայտնի է, սակայն դա հրապարակել չի կարելի:
«Մենք այժմ խոսում ենք թունավորման տարբեր հնարավորությունների մասին: Այսօր անցկացված հետազոտություններից պարզ է դարձել, որ արյան կամ մեզի մեջ թույն կամ թույնի հետքեր չեն հայտնաբերվել: Այդ պատճառով այժմ «թունավորում» ախտորոշումը, թեեւ մնում է մեր գիտակցության մեջ, սակայն մենք չենք կարծում, որ պացիենտը թունավորում է տարել»,-հստակեցրել է նա:
Օմսկի եւ Մոսկվայի մասնագետները շարունակում են հետազոտություններ անցկացնել: Իրավիճակը պարզելու համար եւս 2 օր է պետք:
Ընդ որում, Նավալնու հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը հայտարարել է, որ անալիզները թույն են հայտնաբերել, որը սպառնալիք է ոչ միայն պացիենտի, այլ նաեւ նրան շրջապատող մարդկանց համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...