Դատարկ դագաղ են դրել բանուկ խաչմերուկում՝ որպես կորոնավիրուսի վտանգի մասին հիշեցում
Ջակարտայի իշխանությունները դատարկ դագաղ են դրել բանուկ խաչմերուկում՝ որպես կորոնավիրուսի վտանգի մասին հիշեցում, հայտնում է Reuters-ը:
«COVID-19-ի զոհ» բառերը կարմիրով նկարված են դագաղի վրա, որը դրել են Ինդոնեզիայում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն համարվող Ջակարտայի շրջաններից մեկում: Պաշտպանիչ կոստյում, դիմակ եւ ձեռնոց հագած մանեկենը կանգնած է դագաղի կողքին, իսկ դրա տակ գտնվող տախտակը ցույց է տալիս տեղական շրջանում վարակների եւ մահերի մասին վերջին տվյալները:
Վերջին տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայում վարակման դեպքերի ընդհանուր թիվը 143 000 է, մահերի թիվը՝ 6200: Սա հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշն է հարավարեւելյան Ասիայում:
Դպրոցները մնում են փակ Ջակարտայում, որտեղ կա առնվազն 10 միլիոն մարդ, բայց ռեստորաններն ու հասարակական տրանսպորտը կարող են աշխատել սահմանափակ ռեժիմով, քանի որ հունիս ամսից սահմանափակումներն աստիճանաբար մեղմացվում են: Սոցիալական հեռավորության միջոցառումներ են սահամանված ամբողջ երկրում, բայց միշտ չէ, որ դրանք պահպանվում են:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...