Ամերիկացին կեղծել է իր առեւանգումը` հորից փող շորթելու համար
Ամերիկացին կեղծել է իր առեւանգումը՝ հորից փող շորթելու համար: Ինչպես հայտնում է Yahoo News-ը, Էնդրյու Բլեյք Հոուքսի հորը զանգահարել են FaceTime-ի միջոցով, եւ նա տեսել է, որ իր որդին կապված է ծառին, իսկ ատրճանակը գլխին են դրել:
Ոստիկաններն ասում են, որ անհայտ մարդը գումար է պահանջել եւ սպառնացել է սպանել Հոուքսին, եթե հայրը չվճարի: «Երբ ենթադրյալ առեւանգողը նշված ժամկետում չի ստացել իր գումարը, կրակոց է հնչել, եւ հայրը հավատացել է, որ որդուն սպանել են»,- հայտնել են շերիֆի գրասենյակում: «Դրանից կարճ ժամանակ անց առեւանգողը կրկին կապվել է հոր հետ՝ սպառնալով մեկ-մեկ կտրել նրա որդու մատները, մինչեւ պահանջները բավարարվեն եւ գումարը ուղարկվի»:
Ոստիկաններին առեւանգման պատմությունը կասկածելի է թվացել:
Երբ առեւանգման մասնակիցները որոշել են փրկագինը վերցնել, 24-ամյա Հոուքսին տեսել են Western Union-ում: Նա եւ նրա հանցակիցը ձերբակալվել եւ մեղադրվել են շորթման մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...