«Ռոմայի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով
Իտալական «Ռոմայի» 37-ամյա իտալացի դարպասապահ Անտոնիո Միրանտեն վարակվել է կորոնավիրուսով։
«Ողջույն բոլորին։ Ոմանք արդեն գիտեն, որ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է։ Ես ինձ լավ եմ զգում, ախտանիշ չունեմ։ Ես մեկուսացած եմ եւ հույս ունեմ, որ շուտով կկարողանամ թիմակիցներիս հետ պատրաստվել նոր մրցաշրջանի մեկնարկին։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- նշել է Միրանտեն Ինստագրամում հրապարած տեսանյութում։
Միրանտեն Թուրինի «Յուվենտուսի» սան է, «Ռոմա» է տեղափոխվել 2018թ․ ամռանը իտալական «Բոլոնիայից» 4 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը հռոմեական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում