Իշխանությունը վախենո՞ւմ է Սերժ Սարգսյանի վերադարձից
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։
Ռեստորանում բժիշկ Վահե Ավետյանի մահվան ելքով ծեծկռտուքից հետո տեւական ժամանակ հանրությունը բոյկոտում էր համալիրը, մինչ այժմ էլ վերաբերմունքը միանշանակ չէ։
Ինչո՞ւ հենց «Հարսնաքարում»․ հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Արտակարգ դրության երկարաձգումը կտրուկ նվազեցրել է նման կանխատեսելի մարդաշատ ասուլիսի անցկացման վայրի ընտրության հնարավորությունը՝ պարտադրելով կազմակերպիչներին մի շարք սահմանափակումներ: Մենք պատասխանատու ենք զգում մեզ լրագրողների հանդեպ եւ ստեղծված իրավիճակում գտել ենք տեխնիկական եւ հակահամաճարակային պահանջներին լավագույնս համապատասխանող լուծում: Մնացած իբր թե քննադատությունը պարզունակ երեսպաշտություն է, որի հիմքում բացառապես Սերժ Սարգսյանի՝ հանրային քաղաքական հարթակ վերադառնալու կապակցությամբ իշխանական եւ մերձիշխանական վախերն են: Թող չեղարկեին արտակարգ դրության այս անիմաստ ռեժիմը, եւ ասուլիսն այլ վայրում տեղի կունենար»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ