Հայկ Մարությանն ու կինը խափանել են Վիկտոր Մնացականյանի նշանակումը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռեւս հունվարին մենք գրել էինք, որ Կենտրոնի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանին պաշտոն են առաջարկել․ առաջարկն արել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թվում էր՝ նշանակումն օրերի հարց է, բայց տեղի չունեցավ։ Խոսքը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնի մասին էր՝ կալանավորված Վահագն Վերմիշյանի փոխարեն։ Իշխանական մեր աղբյուրները պատմեցին, որ նշանակումը չի կայացել Հայկ Մարությանի եւ նրա կնոջ ջանքերով։
Իմանալով, որ երկուշաբթի օրը լինելու է Մնացականյանի հրամանը, ամուսինները հանգստյան օրը հյուրընկալվել են կառավարական ամառանոցում եւ Նիկոլ Փաշինյանին համոզել, որ չեղարկի որոշումը։ Հիմնավորել են, որ թաղապետի պաշտոնից Մնացականյանն ազատվել է չարաշահումների պատճառով, թեեւ իրականում ազատվել է սեփական դիմումով։ Ի դեպ, Մարությանը եթե հեռացվի պաշտոնից, հիմքում կլինեն քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ կապված բացահայտումները, որոնց մասին Փաշինյանը վերջերս է տեղեկացել»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ