ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը տեղի կունենա աշնանը
Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա աշնանը: Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, որոշումը կայացվել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի եւ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպման արդյունքներով:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ում միջպետական ծրագրերի եւ նախագծերի իրականացումը, ժամանակակից թվային եւ նորարարական արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծումը, ներմուծման փոխարինման նախագծերը: Հաստատվել է արդյունաբերության մեջ միջնաժամկետ ժամանակահատվածում նոր ռազմավարական փաստաթղթի՝ մինչեւ 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների ընդունման կարեւորությունը:
«Փաստաթղթով մենք չորս հիմնական ռազմավարական առաջնահերթություններ ենք դնում ԵԱՏՄ-ում՝ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր շուկայի ներուժի առավելագույն ներգրավում, համատեղ աշխատանք արտահանման շուկաներում, արդյունաբերական ինտեգրման խորացում, նորարարական համագործակցություն եւ արդյունաբերության թվայնացում»,-ասել է Արտակ Քամալյանը:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ Եվրասիական տնտեսական միության ինդուստրացման քարտեզի իրականացման ընթացքը, որը կդառնա ներմուծման փոխարինման հարցերով անդամ պետությունների գործողությունների համակարգման գործիք: Ենթադրվում է, որ ինդուստրացման քարտեզը կարտացոլի անդամ պետությունների արտադրողների ներմուծման փոխարինող տեխնոլոգիական ուղղությունները, արդեն իսկ ձեւավորված արդյունաբերական նախագծերը եւ ԵԱՏՄ-ում կոոպերացիոն կապերը: Դա երկրներին թույլ կտա խուսափել կրկնօրինակ արտադրություններ միությունում կազմակերպելուց եւ զարգացնել անդամ պետությունների արտադրողների ճյուղային մասնագիտացումը։ Այժմ քարտեզն արդեն ներառում է շուրջ 180 խոշոր նախագծեր՝ 200 մլրդ դոլարի ներդրումների ծավալով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...