Սորոսը դժգոհել է ՀՀ վարչապետից
«Կառավարության շենքի կենտրոնական մասնաշենքի ոչ ամուր փակված դռներից արտահոսած տեղեկության համաձայն՝ ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը Հայաստանում իր գլխավոր ներկայացուցիչ Լարիսա Մինասյանի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր դժգոհությունն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական ուղերձի առնչությամբ: Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էր ինքնիշխան Հայաստանի ղեկավարը հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիների անունից վերընտրման կապակցությամբ շնորհավորել Եվրոպայի վերջին բռնապետին. անհեթեթություն և ոչ միայն»,-գրում է «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մինասյանը նույնիսկ ստիպված է եղել արդարանալ՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների ընթացակարգը պարտավորեցնում է և նման բաներ, սակայն Սորոսն անդրդվելի է եղել ու խնդրել է Փաշինյանին ամենայն մանրամասնությամբ փոխանցել, որ վերջինս իր շնորհավորանքով «համը հանել է»:
«Փաշինյանը որոշել է մանևրել, որպեսզի հավաքական Արևմուտքի ուշադրությունն իր վրա հրավիրի՝ հասկացնելով, որ եթե ներդրումներ չեք անում, ուրեմն ես ուրիշ խաղ կխաղամ: Սակայն արդյունքում Սորոսի կողմից քննադատվեց»,-շարունակում է աղբյուրը՝ նկատելով, որ «թավշյա հեղափոխության առաջնորդն ակնհայտ նյարդայնանում է, և նյարդայնանում է ոչ միայն նա»:
«Լարիսա Մինասյանը, Վարուժան Ավետիսյանը, Արման Բաբաջանյանը և այլ գործիչներ, որոնց հիմնական նպատակը ռուս-հայկական համագործակցության վարկաբեկումն է, չափազանց անհանգստացած են նրանով, որ Բելառուսում իրավիճակի կայունացման դեպքում ռուս-բելառուսական ինտեգրացիոն գործընթացներին արագացված տեմպ կհաղորդվի, և Փաշինյանը սեղմ ժամկետներում ստիպված կլինի որոշել՝ Հայաստանն այդ գործընթացներին մասնակցում է, թե ոչ: Երկու դեպքում էլ բացասական հետևանքներից խուսափել չի հաջողվի, մինչդեռ Փաշինյանն ամենևին էլ այն քաղաքական գործիչը չէ, որը կկարողանա երկար մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի միջև, քանի որ նրան կարող է անկյուն կանգնեցնել նույնիսկ Սորոսը»,-գրում է թերթը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ