Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Տրիպոլի
Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը չհայտարարված այցով ժամանել էր Տրիպոլի՝ նշելով, որ աշխարհին չպետք է թյուրիմացության մեջ գցի ներկայումս Լիբիայի «խաբուսիկ հանգստությունը», հայտնում է Reuters-ը:
Այցի ընթացքում նա հանդիպել է Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության պաշտոնատար անձանց հետ՝ «քննարկելու այս շատ վտանգավոր իրավիճակից դուրս գալու ուղիները»:
Գերմանիան փորձել էր հանդես գալ որպես միջնորդ եւ հունվարին գագաթաժողով էր անցկացրել Բեռլինում, որտեղ երկու կողմերի մասնակիցները համաձայնել էին պահպանել զենքի էմբարգոն եւ լիբիական պատերազմող կողմերին մղել դեպի ամբողջական հրադադարի ռեժիմ, բայց համաձայնագիրը բազմիցս խախտվել է:
Մաասը հետագայում կմեկնի Աբու Դաբի՝ իր գործընկերոջ հետ հանդիպելու համար, որպեսզի համոզի նրան օգտագործել ԱՄԷ-ի ազդեցությունը գեներալ Խալիֆա Հաֆթարի վրա՝ «Բեռլինի գագաթաժողովին համապատասխան»:
«Միայն նրանք, ովքեր մասնակցում են քաղաքական գործընթացին, կլինեն Լիբիայի ապագայի մի մասը»,- ասել է Մաասը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...