Լուկաշենկո. ուժայինների գործողությունները անկարգությունների որոշ մասնակիցների սադրանքի հետեւանք են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուժայինների գործողությունները անկարգությունների որոշ մասնակիցների սադրանքի հետեւանք են, հաղորդում է «ԲԵլթա»-ն:
Նա ուշադրություն է դարձրել, որ զանգվածային անկարգությունների շատ ձերբակալված մասնակիցներ նպատակաուղղված որոշ գործողություններ են ձեռնարկել, ընդ որում, դեռ ընտրությունների օրը՝ մինչ քվեարկության ավարտը:
«Ես հասկանում եմ, որ շատերը լարված են փողոցներում ստեղծված իրավիճակի պատճառով: Պատասխանում եմ ձեզ՝ առիթ էր պետք, որպեսզի դուք բղավեքի՝ «Հեռացի՛ր»: Լավ առիթ է: Չնայած դուք գիտեք, որ ես հանձնարարել եմ քննել յուրաքանչյուր փաստը»,-ասել է Լուկաշենկոն:
«Սադրանքներին կպատասխանենք համապատասխան կերպով: Հանգստացե՛ք: Իմացեք, որ երբեք զինվորականը չի ների ձեզ, եթե նրանք մեջքից հարվածեք: Մի՛ սադրեք նրանց: Նրանք կպաշտպանեն իրենց ընտանիքներին, որոնց դեմ ճնշում է գործադրվում սոցցանցերի միջոցով: Եթե բռնություն չեք ուզում, ապա մի սադրեք»,-հավելել է նա:
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ գործող իշխանությունը երկրի իրավիճակի ապակայունացում չի ուզում, դա սադրել են այլ անձինք:
«Ինձ պետք չէ նման իրավիճակ: ՕՄՕՆ-ին եւս պետք չէ: Նրանք կոչված են կարգուկանոն եւ անվտանգություն հաստատել փողոցներում»,-ասել է Բելառուսի նախագահը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...