Հակակառավարական ցույցեր լինում են ոչ միայն Բելառուսում
Ավելի քան 10 հազար մարդ անցյալ կիրակի օրը հավաքվել էր Թաիլանդի մայրաքաղաքի Դեմոկրատիայի հուշարձանի մոտ՝ հակակառավարական բողոքի ցույցի։ Ակտիվիստները եւ կազմակերպիչները սկսել են ստորագրահավաք՝ Թաիլանդի մայր օրենքում փոփոխություն կատարելու համար։ Մասնավորապես, նրանք ցանկանում են, որպեսզի Սենատի անդամները ոչ թե նշանակվեն, այլ ընտրվեն։
«Ազատ երիտասարդություն» խմբի կողմից, որը հանդես է գալիս որպես այս փոփոխության նախաձեռնողը, արդեն հավաքվել է 10 հազար ստորագրություն, սակայն անհրաժեշտ է եւս 50 հազար ստորագրություն, որպեսզի հարցը դառնա քննարկելի։ Ակցիան անցել է խաղաղ, առանց միջադեպերի։
Ցույցին նաեւ ցանկացել են մասնակցել մի խումբ երիտասարդներ, որոնք համարվում են միապետության կողմնակիցներ։ Այս երիտասարդներն էլ հատկապես կարեւորել են, որպեսզի ցույցի ընթացքում միապետական համակարգը չթիրախավորվի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...