Մուսա Դեմբելե․ «Լիոնի» թիմային ոգին փոխվել է
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» երկու գոլ խփած «Լիոնի» 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի նկատմամբ եւ կիսաեզրափակիչ դուրս գալը։
Դեմբելեն փոխարինման էր դուրս եկել վերջնամասում եւ դարձել դուբլի հեղինակ։ Նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Պահեստայինների նստարանին մնալը միշտ չէ, որ հեշտ է տրվում։ Երբ մտնում ես խաղի մեջ, ձգտում ես դրսեւորել լավագույն որակներդ եւ օգնել թիմին։ Այս անգամ դա ինձ հաջողվեց։
«Լիոնի» թիմային ոգին փոխվել է։ Հիմա մենք առաջատար թիմերից մեկն ենք»,- Դեմբելեի խոսքը մեջբրում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչում «Լիոնը» օգոստոսի 19-ին Լիսաբոնում կմրցի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ, որը 8։2 հաշվով պարտության էր մատնել «Բարսելոնային»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում