Ֆրանսիայում պաշտպանիչ դիմակներ կարտադրեն խուլուհամրերի համար
Ֆրանսիայում սկսել են արտադրել պաշտպանիչ դիմակներ, որոնք թույլ են տալիս կարդալ ըստ շրթունքների, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արտադրությունը Փարիզի մոտ գտնվող իր ձեռնարկությունում մեկնարկում է France Handicap-ը` հաշմանդամություն ունեցող անձանց ֆրանսիական ամենամեծ ասոցիացիաներից մեկը, որը ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին:
Դիմակը կենտրոնում լայն թափանցիկ մաս կունենա` շուրթերը տեսանելի դարձնելով զրուցակցին: Թափանցիկ էկրանը պատրաստված է պոլիվինիլքլորիդային թաղանթից: Դիմակը հագեցած է ականջներին հագնող ձգվող օղակներով կամ կպչուն ժապավեններով, որոնք թույլ են տալիս այն ամուր ամրացնել դեմքին:
Արտադրական կարողությունը թույլ է տալիս ասոցիացիային արտադրել օրական 300 դիմակ: Նման սարքի գաղափարը առաջ է քաշել Թուլուզի բնակիչ Անիսա Մեկրաբեշը, որը տառապում է խլությամբ: Նա սկսել է ծրագրի համար գումար հավաքել ինտերնետի միջոցով՝ օգտագործելով կրաուդֆանդինգի մեթոդը: France Handicap-ը միացել է նախագծին` դիմակների արտադրությունն ու վաճառքն ապահովելու առաջարկով:
Դիմակի վրա տեղադրված ֆիլտրի բարձրորակ կտորը կարող է դիմակայել 20 լվացքի: Դիմակի պլաստիկ մասը ներսից պատված է հատուկ նյութով, որը թույլ չի տալիս դրան քրտնել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...