Թրամփը հայտարարել է, որ իր պարտության դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն չինարեն սովորել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր փաստարկները նախագահական ընտրություններին իր պարտության դեմ` նշելով, որ եթե իրեն չհաջողվի հաղթել ընտրություններում, ապա ամերիկացիները ստիպված կլինեն չինարեն սովորել, փոխանցում է CNN-ը:
«Չինաստանը կտիրանա Միացյալ Նահանգներին, եթե Դոնալդ Թրամփը պարտվի այս ընտրություններում: Եթե ես չհաղթեմ ընտրություններին, ապա Չինաստանը կտիրանա Միացյալ Նահանգներին: Դուք ստիպված կլինեք չինարեն սովորել»,- ասել է Դոնալդ Թրամփը Հյու Հյուիթին տված հարցազրույցում:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր հարաբերությունները վատթարացել են նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով, եւ որ նա երկար ժամանակ չի խոսել իր չինացի գործընկերոջ հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...