Շոտլանդացին մետաղորսիչի օգնությամբ հողի տակից ավելի քան 3000 տարվա վաղեմության գանձեր է հայտնաբերել (լուսանկարներ)
Գանձերի որսորդ Մարիուս Ստեպյենը Շոտլանդիայի դաշտերից մեկում մետաղորսիչի օգնությամբ հայտնաբերել է տասնյակ հազվադեպ հանդիպող իրեր, որոնց մի մասը թվագրվում է Բրոնզե դարին:
Ինչպես նշում է The Guardian-ը, հայտնաբերված նմուշների շարքում առավել ուշագրավ են ձիու լծասարքը, պահպանված կաշին ու փայտը, ինչպես նաև մ.թ.ա. 1000-900թթ. թվագրվող սուրը:
Տղամարդը պատմել է, որ ընկերների հետ դաշտում գանձեր որոնելու ժամանակ այնպիսի հզոր ազդակ է ստացել հողից, որ անմիջապես զանգահարել է Treasure Trove կազմակերպությանը:
«Հայտնագործության պահն այնքան հուզիչ էր: Ես հենց ամենասկզբից զգում էի, որ սա կարող է ինչ-որ արտառոց բան լինել, և ես հայտնաբերեցի շոտլանդական պատմության մի մեծ մասը: Երջանկությանս չափ ու սահման չկար»,-նշել է տղամարդը:
Ընդհանուր առմամբ, Treasure Trove-ի հնագետները 22 օր պեղումներ են անցկացրել: Դրանց մասնակցել են նաև Ստեպյենն ու իր ընկերները՝ ցանկանալով մինչև վերջ ներկա լինել պեղումներին:
«Այնքան գոհ եմ, որ հողն ինձ համար բացահայտեց ավելի քան 3000 տարի թաքնված գանձերը»,-հավելել է շոտլանդացին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...