Գյուղացուն ավելի քան 160 եվրոյով են տուգանել չափազանց վաղ արթնացող աքաղաղի պատճառով
Իտալական Կաստիրագա Վիդարդո գյուղում բնակվող թոշակառու Անջելո Բոլետին տուգանվել է չափազանց վաղ արթնացող և իր «ծուղրուղու»-ով հարևաններին խանգարող աքաղաղի պատճառով:
Ինչպես նշում է The Guardian-ը, ոստիկանը ստիպված է եղել մինչև լույս թոշակառուի տան մոտ անցկացնել, որպեսզի համոզվի, որ Կարլինո անունով աքաղաղն արթնանում է ժամը 4:30-ին:
Դրանից հետո 83-ամյա Բոլետին տուգանվել է 166 եվրոյով, քանի որ խախտել է օրենքն այն մասին, որ ընտանի կենդանիներին հարկավոր է պահել հարևանների տներից առնվազն տասը մետր հեռավորության վրա:
Այժմ թոշակառուն պատրաստվում է բողոքարկել տուգանքը:
Գյուղապետ Էմմա Պերֆետին նշել է, որ իշխանությունները ստիպված էին նման քայլի գնալ, քանի որ հարևաններից բազմաթիվ բողոքներ էին ստացվում:
«Ճիշտ չէ, որ մարդիկ ժամը 4:30-ին արթնանում»,-ասել է Պերֆետին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...