Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել
ՄԱԿ-ի պարենային գործակալության ղեկավար Դեւիդ Բիսլին մտահոգված է, որ Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել, քանի որ երկրի հացահատիկի 85%-ը գալիս է Բեյրութի ավերված նավահանգստի միջոցով, հայտնում է AP-ը:
Բեսլին, որը գտնվում է Բեյրութում՝ վնասները եւ վերականգնման հեռանկարները գնահատելու համար, ՄԱԿ-ի վիրտուալ ճեպազրույցում խոսել է Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո մարդասիրական իրավիճակի մասին:
«Աշխատելով լիբանանյան բանակի հետ, մենք կարծում ենք, որ կարող ենք մաքրել տեղանքի մի մասը»,- ասել է Բեսլին: «Մենք օդով տեղափոխելու ենք շատ սարքավորումներ՝ հնարավորության սահմաններում անելով ամեն ինչ»:
Նա նշել է, որ հանդիպել է այն նախարարների հետ, որոնք հրաժարական են տվել, եւ ասել է նրանց, որ ՄԱԿ-ը կարիք ունի «բացարձակ համագործակցության, առանց խոչընդոտների», քանի որ փողոցներում մարդիկ զայրացած են եւ ուզում են վստահ լինել, որ միջազգային օգնությունը կհասնի իր նպատակին:
Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունից հետո առաջին անգամ երկուշաբթի Բեյրութի նավահանգստ են ժամանել երկու նավեր, այդ թվում՝ մեկը հացահատիկով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...