«Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու, հայտնում է eadaily.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստի ժամանակ Միշուստինը նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակն աստիճանաբար բարելավվում է:
«Չնայած, որ երկրում իրավիճակն աստիճանաբար շարունակում է բարելավվել, մենք անընդհատ իրականացնում ենք մշտադիտարկում, որը թույլ է տալիս օպերատիվ հայտնաբերել հիվանդներին և նրանց օգնություն ցուցաբերել», հայտնել է կառավարության ղեկավարը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 118 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 892 654-ի։ Նշվում է, որ վարակման դեպքերի հայտնաբերման օրական ցուցանիշը չի գերազանցում 0,6 տոկոսը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...