Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի
Լաս Վեգասի Կլարք շրջանի հանձնաժողովը թույլատրել է Boring Company-ին ընդլայնել Loop համակարգի առաջին գծերը մինչեւ Սթրիթ թաղամասը։ Նոր ճյուղը կմիավորի քաղաքի կենտրոնը Resorts World Las Vegas կազինոյի հետ․ Loop-ը կկարողանա տեղափոխել ուղեւորներին երկու տարածության միջեւ 2 րոպեում, հաղորդում է Electrek-ը։
Loop-ի առաջին գիծն ամբողջավին պատրաստ էր դեռեւս մայիսին, եւ ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արդեն կարող է օգտագործվել ուղեւորափոխադրումների համար, սակայն Իլոն Մասկի ընկերությունը չի շտապում բացել թունելներն առաջին հաճախորդների համար, քանի որ կնքել է եւս մեկ համաձայնագիր Resorts World Las Vegas կազինոների եւ հյուրանոցների ցանցի հետ, հաղորդում է HighTech+-ը։
Resorts World-ի նախագահ Սքոթ Սիբելի խոսքով՝ Boring Company ընկերությունը կսկսի նոր ճյուղերի կառուցումը մինչեւ տարեվերջ։ Ընկերությունը կմիավորի արագընթաց թունելների համակարգով Լաս Վեգասի բոլոր առանցքային թաղամասերը՝ կազինոների կոնֆերանս սրահներից մինչեւ լողափեր։ Գործարքի արժեքը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ առաջին գիծն արժեցել է ցուցահանդեսի կենտրոնի սեփականատիրոջը 50 մլն դոլար, երկրորդի արժեքը համադրելի կլինի առաջին գործարքի հետ։
Մի քանի ամիս առաջ Մասկը թվիթերյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ Boring Company-ն պատրաստվում է միավորել Լաս Վեգասի խոշորագույն հյուրանոցներն ու օդանավակայանը։ Մակքարան միջազգային օդանավակայանի ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկատվությունն ու անցկացրել առաջին հանդիպումները Boring Company-ի ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ Loop-ը նեղ թունելների ցանց է ուղեւորներին արագ փոխադրելու համար ինքնավար 12-տեղանոց էլեկտրաքարերի միջոցով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...