Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին
Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամաններ, որոնք նախատեսում են տնտեսական օգնություն կորոնավիրուսի հետեւանքով տուժած ամերիկացիներին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը չէր կարողացել հասնել Կոնգրեսում դեմոկրատների հետ համապատասխան համաձայնության, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Թրամփը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը գերադասել են տնտեսական օգնություն ցուցաբերելու մասին օրինագծի հաստատումը։ Դեմոկրատների նախասիրություններն օրինագծի քննարկման շուրջ, ըստ Թրամփի, վկայում են «ընտրությունները գողանալու» նրանց ցանկության մասին։
Թրամփը ստորագրել է մի շարք հրամաններ։ Դրանցից մեկը նախատեսում է տարեկան մինչեւ 100 000 դոլար վաստակող բոլոր ամերիկացիների համար եկամտային հարկի արձակուրդ։ Մյուսն ուղղված է աշխատանքից զրկված ամերիկացիներին վարձակալած տներից դուրս հանելու կանխարգելմանը։ Երրորդը կորոնավիրուսի հետեւանքով գործազուրկ դարձած ամերիկացիների գործազրկության նպաստի երկարաձգումն է, որի չափը կկրճատվի՝ հասնելով շաբաթական 600-ի փոխարեն 400 դոլարի։
Ուսման վարկերի մարումների պարտավորությունները կերկարաձգվեն մինչեւ առնվազն տարեվերջ։ Նախագահը նաեւ հայտարարել է, որ դիտարկում է եկամտահարկի եւ կապիտալի աճի հարկի նվազեցում, ինչը պետք է օգնի ամերիկյան ընկերություններին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...