Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները
Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների հարցով բանակցությունները, քանի որ դժգոհ էին բանակցությունները կառավարելու ԱՄՆ-ի փորձերով՝ չնայած Միացյալ Նահանգները որոշել էր լքել կազմակերպությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Ոչ ոք չի ցանկանում ներքաշվել բարեփոխումների գործընթացի մեջ եւ ստանալ ծրագիր երկրից, որն ինքը բոորովին վերջերս լքել է ԱՀԿ-ն»,-նշել է գործակալության աղբյուրը։
Գերմանիայի եւ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից հաստատել են Reuters-ին տեղեկատվությունը, որ երկու երկրները դեմ են ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունների անցկացմանը հայտարարությունից հետո, որ երկիրը մտադիր է լքել կազմակերպությունը։
Իտալիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ բարեփոխումների փաստաթղթերի շուրջ աշխատանքը մշակման փուլում է՝ ընդգրկելով Փարիզի եւ Բեռլինի դիրքորոշումների ընդհանրությունը։
Ընդ որում՝ Թրամփի վարչակազմում հայտարարել են, որ G7 բոլոր անդամ երկրները սատարել են ԱՀԿ-ի բարեփոխման գաղափարների էությունը։
«Չնայած դրան՝ ափսոսանք է առաջացնում փաստը, որ Գերմանիան եւ Ֆրանսիան վերջնարդյունքում որոշել են չմիանալ խմբին՝ սատարելով «ճանապարհային քարտեզը»,-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հուլիսին ՄԱԿ-ն ու ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտարարել էին, որ Թրամփի վարչակազմը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին, որ Միացյալ Նահանգները կլքեն ԱՀԿ-ն հաջորդ տարի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...