Սենատորները ցանկանում են արգելափակել անօդաչուների վաճառքն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը չեն
Հանրապետական եւ դեմոկրատ սենատորները օրինագիծ կներկայացնեն, որը կարգելափակի ԱՄՆ-ի կողմից անօդաչուների միջազգային վաճառքն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը չեն:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է վերանայել հրթիռային համակարգների վերահսկման ռեժիմը` նպատակ ունենալով թույլ տալ, որպեսզի ԱՄՆ պաշտպանական կապալառուներն ավելի շատ անօդաչու սարքեր վաճառեն տարբեր երկրների:
Օրինագիծը կներկայացնեն հանրապետական սենատոր Մայք Լին, դեմոկրատական սենատոր Քրիս Մյորֆին եւ սենատոր Բեռնի Սանդերսը:
ԱՄՆ օրենսդիրներն ավելի վաղ եւս փորձում էին զսպել Թրամփի վարչակազմի` զենքի վաճառքի ծրագրերը, հատկապես` Սաուդյան Արաբիային: Միջոցառումներն երկկուսակցական աջակցության արժանացան, սակայն չկարողացան ստանալ հանրապետականների բավարար աջակցությունը` Թրամփի վետոն չեղարկելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...