Քյարամյանը ռուսական «շպիոններ » է հայտնաբերում
«Հրապարակը» գրում է. « Մեր տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել։ Այն ծառայակիցներն, ովքեր ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ) եւ կասկածներ կան, որ այդ կառույցի հետ կապերը պահպանել են, հայտնվել են երիտասարդ տնօրենի թիրախում։ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Քյարամյանը հանձնարարել է ոմանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել, մյուսներին ուղղակի հեռացնել՝ ինչ ճանապարհով ուզում է լինի, համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»»։
Քյարամյանի նշանակման առաջին օրերին նրան ճանաչողներն ասում էին, որ շուտով հակառուսական քայլեր է նա իրականացնելու, քանի որ հայտնի է իր ռուսատյացությամբ։ Եւ որպես օրինակ բերում էին Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղու դեմ պետական հարձակումները 2018-ին, որոնք իրականացվել են հենց Քյարամյանի ձեռքով։ Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ