Ամեն ինչ Բեյրութի պայթյունի մասին
Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աննախադեպ ուժգին պայթյունի հետեւանքով զոհվել է 100 մարդ: Այս մասին հայտնել է Լիբանանի Կարմիր խաչը: Տուժածների թիվը հասնում է չորս հազարի:
Պայթյունի ալիքի հետեւանքով փլուզվել եւ վնասվել են բազմաթիվ շենքեր, ավտոմեքենաներ:
Լիբանանի կառավարության տեղեկությունների համաձայն, պայթյունը պատճառ է դարձել պահեստում պահվող պայթուցիկ նյութերի դետոնացիան: Նավահանգստի պահեստում պահվում էր մոտ 2.7 տոննա բռնագրավված պայթուցիկ նյութեր դեռ 2015 թվականից: Այն իրենից ներկայացնում էր ամիակային սելտրա:
Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի եւ երկու շաբաթով արտակարգ դրություն մտցվել:
Պայթյունի հետեւանքով մեծապես տուժել է Ֆինլանդիայի դեսպանությունը:
Զոհվել է լիբանանյան Կատաիբ կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը, տուժել է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի ընտանիքը եւ խորհրդականը:
Տուժել է նաեւ ՄԱԿ-ի 48 աշխատակից: Նաեւ մարմնական վնասվածքներ է ստացել Լիբանանում Կիպրոսի գործերի ժամանակավոր հանձնակատարը:
Հորդանանցի սեյսմոլոգները հայտնել են, որ պայթյունի հզորությունը համարժեք է եղել 4.5 մագնիտուդով երկրաշարժի: Պայթյունի ձայնը լսվել է նաեւ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:
Աշխարհի բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել Լիբանանին եւ ցավակցել լիբանանցիներին տեղի ունեցած ողբերգության համար:
Top-News.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...