Լուկաշենկոն առաջարկել է փոփոխել Բելառուսի Սահմանադրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում առաջիկա հինգ տարում հանրապետական հանրաքվե անցկացնել երկրի սահմանադրության փոփոխության վերաբերյալ: Այս մասին նշվում է Լուկաշենկայի նախընտրական ծրագրում, որով նա մասնակցելու է նոր ընտրություններին, հայտնում է «Բելոռուսկի պարտիզան»-ը:
«Մեր Բելառուսի փոխվելու հետ միասին փոխվում էին նաեւ մենք: Երկրի ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու բելառուսների պատրաստակամությունն ակնհայտ է, եւ այդ պատասխանատվության աստիճանը որոշելու են հենց իրենք: Բայց` ըստ օրենքի, ոչ թե փողոցներում եւ հրապարակներում, այլ` իրավական հարաբերությունների միջոցով: Սկսենք սահմանադրությունից»,- նշվում է «Զվյազդա» թերթում երեքշաբթի հրապարակված Լուկաշենկոյի ծրագրում:
Պետության ղեկավարը նշել է, որ «համաժողովրդական հանրաքվեի ընթացքում բելառուսները կսահմանեն իրենց իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները, ինչպես` նաեւ պետական մարմինների լիազորությունները»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...