Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օգնություն է բաժանում մարզպետարանի ֆոնդից
«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով նաև Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, վերջին օրերին մարզպետարանի ֆոնդից դրամական օգնություն է տրամադրում քաղաքացիներին: Մարզպետի որոշումներից տեղեկանում ենք, որ նա վերջին օրերին մի քանի որոշում է կայացրել՝ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին: Մասնավորապես՝ փետրվարի 1–ին մարզպետը որոշել է մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով սահմանված ֆոնդից հունվար ամսին մարզպետարան դիմած 28 քաղաքացու գումար հատկացնել՝ 30–200 հազարական դրամի չափով: Ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 350 հազար դրամ: Ընդ որում՝ մարզպետի որոշման մեջ հիմնավորում չկա, թե ինչու է մարզպետարանն այդ գումարը հատկացնում քաղաքացիներին: Որոշման մեջ գրված է միայն, որ դրանք հունվարին մարզպետարան դիմած քաղաքացիներն են: Հունվարին Սյունիքի մարզպետը օգնություն է տրամադրել 45 քաղաքացու՝ ընդհանուր 1 մլն 970 հազար դրամի չափով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...