Հարյուրավոր մարդիկ ողջ աշխարհում կասկածելի սերմերով փաթեթներ են ստացել Չինաստանից
ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հարյուրավոր բնակիչներ փոստով կասկածելի սերմերով փաթեթներ են ստացել, որոնք ուղարկվել են Չինաստանից:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մարդիկ ոչ մեծ թափանցիկ փաթեթներ են ստացել, որոնցում սպիտակ և սև սերմեր են եղել: Նոր Զելանդիա ուղարկված ծանրոցներից մեկի վրա նշված է եղել, որ պարունակությունը խաղալիք է, որն ուղարկվել է Զամբիայից: Աղբյուրը ենթադրում է, որ այդպիսով ուղարկողները փորձել են խուսափել մաքսատան հետ հնարավոր խնդիրներից: Փաթեթների վրա չինական փոստային ինդեքսներով թղթեր են փակցված եղել:
Հաղորդվում է, որ միայն Ֆլորիդայում նման ծանրոցներ են ստացել ավելի քան 600 բնակիչներ, ի դեպ ամերիկացիներից մեկը նման փաթեթ է ստացել մեկ շաբաթվա մեջ երեք անգամ:
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունից խորհուրդ են տվել չցանել այդ սերմերն ու ոչնչացնել դրանք: Թեև Տեխասի բնակչուհիներից մեկը հայտնել է, որ ցանել է իրեն ուղարկված սերմերը՝ մտածելով որ այն նվեր է, սակայն ոչինչ չի աճել:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հետաքննություն են սկսել: Վարկած կա, որ սերմերը պատահական հասցեներով ուղարկում են չինական առցանց խանութների տերերը՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար:
Չինաստանի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են, որ փոստային տվյալները կեղծված են և ԱՄՆ փոստային ծառայությանը խնդրել են իրենց փոխանցել ծանրոցները սեփական հետաքննություն վարելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...