12-ամյա ամերիկացին հրազենից սպանել է իր դայակին
Հյուսթոնից (Տեխաս) 12-ամյա տղան գտնվում է կալանքի տակ սեփական դայակին հրազենից կրակելու հետեւանքով։ USA.one-ի հաղորդմամբ՝ երեխան, ում անունը չի նշվում, մեղադրվում է 51-ամյա Շերոն Հոքինսին անցած շաբաթ սպանելու մեջ։ Հոքինսը պարբերաբար խնամում էր երեխային, երբ նրա մայրն աշխատանքի էր, սակայն հայտնի չէ, թե ինչն էր սպանության դրդապատճառը։ KRTK-ի հաղորդմամբ՝ Շերոնի ուղղությամբ նա մի քանի անգամ է կրակել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ննջասենյակի գետնին հայտնաբերել են կնոջն ու անմիջապես ենթադրել, որ դեռահասը դարձել էր կատարվածի ականատեսը։ Նրան կասկածել են միայն այն բանից հետո, երբ երեխան սկսել է հակասական ցուցմունք տալ դեպքի մասին։ Իշխանությունները դեռեւս պարզում են սպանությանը նախորդող հանգամանքներն ու իրադարձությունների ընթացքը։ Տղան կրկին կհարցաքննվի հաջորդ շաբաթ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...