Որքան է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը
«Հրապարակը» գրում է. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես անցնում է 38 հազարից, մինչդեռ Առողջապահության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում այդ թիվը 10 անգամ ավելի է, ինչը նշանակում է, որ առնվազն 380 հազար մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով։ Ինչո՞վ է բացատրվում նվազ ցուցանիշը։
«Որովհետեւ թեստերը հատկապես վերջին ամիսներին սխալ են ցույց տալիս, բացի այդ, ոչ բոլորին են թեստ անում, եթե ծանր դեպք չէ, եւ թեթեւ ախտանիշներ կան, հիմնականում չեն թեստավորում»,- պարզաբանեց մեր աղբյուրը։
2.5 միլիոն բնակչության դեպքում 380 հազարը բավականին մեծ թիվ է, եւ հենց այդ ցուցանիշն է, որ երկրում արդեն ձեւավորել է «կոլեկտիվ իմունիտետ», ինչն էլ վերջին օրերին հիվանդացության աճի նվազման պատճառն է, այլ ոչ թե դիմակային պայքարը, որը ծավալել է իշխանությունը՝ վարչապետի մակարդակով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ