Իտալացի Դե Բիազին գլխավորեց Ադրբեջանի հավաքականը
Իտալացի մարզիչ Ջիանի Դե Բիազին նշանակվել է ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 64-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ դեկտեմբեր՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը։
Դե Բիազին Բաքու կժամանի օգոստոսի 10-ին։ Սեպտեմբերին Ադրբեջանի հավաքականը կմեկնարկի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։
Հիշեցնենք, որ Դե Բիազին 2018թ․ աշնանը ՀՖՖ-ի հրավերով ժամանել էր Երեւան, սակայն բանակցություններից հետո հրաժարվել էր գլխավորել Հայաստանի հավաքականը։
Դե Բիազիի գլխավորությամբ Ալբանիայի ազգային հավաքականը դուրս է եկել 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: 2017-ին իսպանական «Ալավեսից» հեռանալուց հետո Դե Բիազին չուներ մարզչական աշխատանք։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում