Գեներալը բերնից թռցրել է ՀՀԿ ցուցակում հայտնվելու գինը
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու վերաբերյալ հարցին՝ գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Էսի խմբակային գործ ա, ես հո իմ գլխու չեմ, գնամ ասեմ՝ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»:
«ՉԻ» - Սեյրան Սարոյանն իրեն հատուկ անմիջականությամբ շատ ճշգիտ գնահատական է տվել ՀՀԿ գործողություններին՝ «խմբակային»: Երեւի «02 ոստիկանական լրատու» շատ է նայում ու հասկացել է, որ այն, ինչով զբաղված է ՀՀԿ-ն, հենց խմբակային է: Իսկ խմբակայինն, ի դեպ, միշտ եւ բոլոր ժամանակներում համարվել է ծանրացուցիչ հանգամանք:
Այլ հարց է, որ առավել ծանր պատիժ սովորաբար սահմանվում է խմբակի պարագլխի (կազմակերպիչների) համար, իսկ շարքային անդամները (նորանք, որոնք «հո իրանց գլխու չե՞ն») թեթեւ պատժաչափերով գլուխները պրծացնելու շանս են ունենում:
Ի դեպ, գեներալը նաեւ ՀՀԿ ցուցակում հայտնվելու գինն է բերնից թռցրել՝ «մի միլիոն»: Բնականաբար՝ դոլար: Ըստ երեւույթին հենց այդքան է «օբշչակի» ադամավճարը: Կամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, «նու՝ մոտավորապես այդքան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...