Ռուսական սուզանավերը կարող են հնարավոր հարված հասցնել ԱՄՆ ուղղությամբ. ամերիկացի գեներալ-լեյտենանտ
Ռուսական սուզանավերը ԱՄՆ տարածքի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու կարողություն ունեն, և ամերիկյան տարածքով դրանց տեղաշարժը գնալով առավել դժվար է լինում հետևել: Այս մասին երեքշաբթի հայտնել է ամերիկացի գեներալ-լեյտենանտ Գլեն Վան Հըրքը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանը զարգացնում է ռազմավարական ուժերը, այնպիսիք, ինչպիսիք իրենց սուզանավերն են, որոնց այժմ բավական դժվար է հետևել, և որոնք կարող են թևավոր հրթիռներով հնարավոր հարված հասցնել ԱՄՆ-ի ուղղությամբ»,- ասել է նա Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ, որոնց ընթացքում քննարկվում էր վերջինիս թեկնածությունը ԱՄՆ Զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության հրամանատարի պաշտոնին:
«Չինաստանը կարող է անել նույնը ոչ այդքան հեռու ապագայում՝ կախված նրանից, թե ինչ չափով իրենք կզարգացնեն իրենց ուժը»,- ասել է նա:
Նա նաև նկատել է, որ Ռուսաստանը շարունակելու է թևավոր հրթիռների ստեղծումը, ինչը, Վան Հըրքի խոսքով, լուրջ սպառնալիք է ներկայացնում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...