Դատական համակարգում անելանելի վիճակում են հայտնվել. դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու
«Ժողովուրդը» գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում հայտնվել են անելանելի վիճակի առջեւ, քանի որ դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային հարցերի, պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի անդամ եւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ի սկզբանե դատական համակարգի թեկնածուն Լիաննա Հակոբյանն էր, ում հետ վերջերս մրցակից էր հայտնվել, սակայն այժմ ուշագրավ է, որ անգամ Հակոբյանն այլեւս չի ցանկանում թեկնածու լինել, եւ դատական համակարգում խառնվել են իրար, քանի որ չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել, որպեսզի համաձայնի:
Հիշեցնենք, որ այժմ Սահմանադրական դատարանում դատավորի երեք թափուր հաստիք կա, Ել սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում պետք է տեղի ունենան նրանց ընտրությունները, իսկ մինչ այդ էլ պետք է առաջադրումներ անեն կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն պարզվում է, որ վերջիններս թեկնածու չեն գտնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ