Միրոսլավ Կլոզեն առաջին մարզումն է անցկացրել «Բավարիայի» գլխավոր թիմի հետ
«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու (16 գոլ) Միրոսլավ Կլոզեն առաջին մարզումն է անցկացրել մյունխենյան ակումբի գլխավոր թիմի հետ։ Նա մեկ տարվա պայմանագիր է կնքել եւ «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի օգնականն է։
«Անհամբեր սպասում էի այս վերադարձին։ Թիմին հայտնեցի, որ շատ բաց եմ իմ մարզչական աշխատանքում։ Ցանկանում եմ ակտիվ հաղորդակցության մեջ լինել ֆուտբոլիստների հետ։
Պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ հարձակվողների հետ աշխատանքին։ Բայց այդ ամենը դեռ պետք է քննարկենք Ֆլիկի հետ»,- Կլոզեի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Նախորդ երկու մրցաշրջաններում Կլոզեն «Բավարիայի» մինչեւ 17 տարեկանների թիմի գլխավոր մարզիչն էր։
42-ամյա Կլոզեն 2021 թվականին կստանա ՈւԵՖԱ-ի մարզչական Pro արտոնագիր: Կլոզեն «Բավարիայում» հանդես է եկել 2007-2011-ին, իսկ Գերմանիայի հավաքականում՝ 2001-2014-ին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում