5 կնոջ 2 տարվա ազատազրկման են դատապարտել սոցիալական ցանցերում հրապարակումների համար
Եգիպտոսում սոցիալական ցանցերում պոպուլյար 5 կնոջ երկու տարվա ազատազրկման են դատապարտել՝ «հանրային բարոյականության խախտման» մեղադրանքով, հայտնում է AFP- ն:
Նրանք բոլորը հրապարակումներ էին կատարում TikTok եւ Instagram հավելվածներում, որտեղ միլիոնավոր հետեւորդներ ունեին: Բանտարկությունից բացի նրանք կտուգանվեն յուրաքանչյուրը 300 000 եգիպտական ֆունտ (18,750 ԱՄՆ դոլար):
Օրինակ, աղջիկներից մեկը ձերբակալվել է ապրիլին՝ երեք րոպեանոց տեսանյութի հրապարակումից հետո, որում ասվում էր, որ իր հետեւորդները կարող են գումար վաստակել՝ աշխատելով իր հետ: Մայիսին իշխանությունները ձերբակալել էին մեկ այլ աղջկա, ով երգիծական տեսանյութեր էր տեղադրել TikTok-ում եւ Instagram- ում, որտեղ նա առնվազն երկու միլիոն հետեւորդ ունի:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ երիտասարդ կանայք թիրախավորվել են իրենց ծագման պատճառով: Նրանց ձերբակալությունները «կանանց նկատմամբ բռնության մի մասն են, քանի որ նրանք ստորին դասերի ներկայացուցիչներ են», կարծում է նրանց փաստաբանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...