Փաշինյանը ոստիկանապետի հետ Իջևանում մեծ խնջույքի է մասնակցել, նաեւ ասել է՝ ինչպես ջրից չոր դուրս գալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլեւ երեկ վարչապետի հետ հայրենի Իջեւանում մեծ խնջույքի է մասնակցել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ծննդավայրում նշել են Վարդավառը, Իջեւանում այն ավելի ուշ են նշում, ապա միասին օրը շարունակել են Ենոքավանում։ Ողջ օրը այստեղ ուժեղացված ծառայություն է իրականացրել վարչապետի անվտանգությունը:
Նախօրեին, հիշեցնենք, «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում:
Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել էր առանց դիմակների բազմամարդ հավաքույթը, ինչպես նաեւ ոչ միայն ոստիկանապետի ծառայողական մեքենան, այլ նաեւ՝ շուրջ երկու տասնյակի հասնող այլ մեքենաները՝ ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ: Ոստիականապետի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել էին նաեւ մեր թղթակցի աշխատանքը:
Երբ այդ հավաքույթի աղմուկը հասել է Նիկոլ Փաշինյանին, նա հաջորդ օրը վաղ առավոտյան իր մոտ է կանչել ոստիկանապետին եւ մեր տեղեկություններով անձամբ ցուցումներ տվել՝ ինչպես «ջրից չոր» դուրս գալ: Հաջորդ օրը ոստիկանության լրատվության բաժնից պարզաբանեցին՝ ասելով իբր ոչ թե խնջույք, այլ պաշտոնական ընթրիք է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ